Airwrap. մազերը հարդարելու նոր միջոց

Dyson ընկերությունը ներկայացրել է մազերի հարդարման նոր սարք, որը ստացել է Airwrap անվանումը։

Այս սարքի միջոցով ալիքաձև մազեր ստանալն այլևս խնդիր չէ։ Բացի այդ սարքը առաջարկում է նաև հարդարման այլ տարբերակներ ևս։

Airwrap–ի աշխատանքի հիմքը  Dyson V9 մարտկոցն է։ Այս մարտկոցի և հատուկ գլխիկների շնորհիվ հարդարումը հնարավոր է դառնում առանց ջերմային որևէ բանի` օդը տաքացնելու միջոցով։ Ընդհանուր առմամբ մազերի հարդարումը իրենից ենթադրում է չորացում, նոր հարդարում` առանց մազերին վնաս հասցնելու։

Dyson Airwrap–ը ներկայացված է երեք տարբեր հավաքածուով։