iPhone–ը օգտատերերին կհայտնի սպամի մասին

iPhone–ը օգտատերերին կհայտնի սպամի մասին

Վերջերս արտոնագրված տեխնոլոգիայի շնորհիվ iPhone-ը կսկսի տարբերել սփամն ընդունվող զանգերի մեջ և կզգուշացնի այդ մասին օգտատիրոջը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ AppleInsider-ին հղումով:

Համակարգը կստուգի բաժանորդի անձնական տվյալները հատուկ ալգորիթմների միջոցով, ինչը թույլ կտա հայտնաբերել սփամերներին: Սփամեր բաժանորդ հայտնաբերելու դեպքում համակարգն օգտատիրոջը նախապես զգուշացնում է նման զանգի մասին համապատասխան նշումով:

Նման գործառույթով արդեն իսկ համալրված են Google Pixel սմարթֆոնները: Համակարգը ստուգում է զանգող բաժանորդին և համապատասխան նշումն է անում սփամ հայտնաբերելու դեպքում:

Թեգեր: Apple, iPhone, Spam