Rise Up. 2018–ի մոբայլ հիթը

Rise Up. 2018–ի մոբայլ հիթը

Եթե առաջ գեյմերներին հետաքրքրում էր Angry Birds, Pokemon Go! խաղերն, ապա պատկերն այսօր փոխվել է և գեյմերներին հետաքրքրում է  Rise Up: Եթե ժամանակ սպառելու խնդիր կա, ապա սա իդեալական տարբերակ է։

Rise Up-ն արժանի է կոչվելու այս տարվա լավագույն խաղ և ահա, թե ինչու։

Նախ այն, որ անվճար է, խաղալու համար երկու ձեռքերի կիրառությունը միևնույն ժամանակ անհրաժեշտություն չէ։ Այս ամենին ավելանում է նաև անդադար գեյմլայնը։ Խաղի հիմնական նպատակը հետևյալն է` խաղի գլխավոր հերոսը հելիումով լցված փուչիկն է, որը անընդհատ բարձրանում է վեր, ինչի պատճառով էլ խաղը ստացել է իր անվանումը։

Խաղի հիմնական նկապատկն է չթողնել փուչիկը պայթի, իսկ դա բավական դժվար և բարդ գործընթաց է` ճանապարհին դժվար խոչընդոտներ կան։

Rise Up–ը տարվա հիթ է անկասկած, դրա մասին են վկայում նաև ներբեռնումների քանակը` 50 մլն ներբեռնումներ և 640 հազար գնահատական։

 

Թեգեր: Game, Google Play, rise up