Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tiny 

Գինը՝ 4.99$ – անվճար

Ձայնագրեք և կիսվեք ձեր փոքրիկի սրտի աշխատանքով այս հավելվածի միջոցով։  Հավելվածը կարելի է օգտագործել 20 շաբաթական հղիությունից սկսած։

Cheerleader 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն մոտիվացիայի կարիք։ Այստեղ կարող եք ավելացնել ձեզ մոտիվացնող գրառումներն ու ողջ օրվա ընթացքում կարդալ դրանք։

Bill Assistant Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Մուտքագրեք ձեր հաշիվներն այստեղ և վերջ` հավելվածը կկառավարի դրանք։ Այստեղ ներառված են բազմաթիվ ոլորտներ։ Հավելվածը նաև պահպանում  է վճարումների պատմությունները։