Ծալովի սմարթֆոնները նման կլինեն պլանշետներին

Վերջին ամիսներին ավելի շատ է շրջանառվում այն լուրերը, որ Samsung–ը պատրաստվում է ծալովի սմարթֆոն թողարկել։ Թե ինչպիսի տեսք ու տեխնիկական բնութագիր կունենա ապագա սմարթֆոնը, պատմել է ընկերության մոբայլ բաժնի գլխավոր տնիրեն Դոնգ Ջին Կոն։

Նա բերնդի առաջին ծալովի սմարթֆոնը որակել է, որպես` «բազմաֆունկցիոնալ պլանշետ, որը կարող է վերածվել կոմպատկ սմարթֆոնի»։ Թե երբ կթողարկվի նորույթը, թոփ մենեջերը չի նշել, բայց ակնարկել է, որ նախագծի վրա աշխատում են բավական պրոգրեսիվ։

Հնարավոր է` նորույթի շնորհանդեսը կկայանա Samsung Developer Conference–ի ժամանակ, որը կանցկացվի հաջորդ ամիս Սան Ֆրանցիսկոյում։