Facebook–ը կթույլատրի ջնջել ուղարկված նամակները բոլոր օգտատերերի մոտից

Facebook–ը կթույլատրի ջնջել ուղարկված նամակները բոլոր օգտատերերի մոտից

Այս տարի ավելի վաղ  Facebook–ում խոստովանել էին, որ ջնջել են Մարկ Ցուկերբերգի մի քանի հին նամակագրություններ։ Սա, իհարկե, իրարանցում առաջացրեց օգտատերերի շրջանում։ Օգտատերերը պահանջում էին նման գործառույթ ավելացնել բոլորի համար։ Ընկերության ներկայացուցիչները, հերթական քաշքշուկներից խուսափելու համար,  խոստացան մոտ ժամանակներում ավելացնել նման գործառույթ բոլորի համար։

Ապրիլին Facebook–ը հայտարարեց, որ նոր գործառույթը ստանալու է  «unsend»  անվանումը, բայց, թե երբ այն հասանելի կլինի բոլորին, հստակ ժամկետներ չհայտնեց։ Անցյալ շաբաթ  TechCrunch–ի փորձագետները նկատել էին սոցցանցի մոբայլ հավելվածում unsend կոճակը։

Այն նկատվել է Messenger–ի  Android տարբերակում։ Երբ ուղարկված նամակը օգտատերը փորձում է չեղարկել, էկրանի  հայտնվում է պատուհան հետևյալ գրությամբ` «եթե ջնջում եք նամակն, այն կջնջնվի նաև ձեր զրուցարանից»։ Ենթադրելի է, որ նամակհը ջնջվելու է մնացած բոլոր օգտատերերի զրուցարաններից ևս։ Բացի այս, ինչպես Gmail–ում, այստեղ էլ կարելի է ժամանակ սահմանել, թե երբ պիտի ջնջվի ուղարկված հաղորդագրությունը։

Facebook–ից արդեն պաշտոնապես հաստատել են լուրը։ Գործառույթը բոլոր օգտատերերին հասանելի կլինի մոտակայում։

Թեգեր: Facebook, Messenger, unsend