Fortnite–ը հասանելի է դարձել Android բոլոր սարքերի համար

Fortnite–ը հասանելի է դարձել Android   բոլոր  սարքերի համար

Epic Games-ի ծրագրավորողները հայտնել են, որ  Fortnite–ն այսուհետ հասանելի է բոլոր Android սարքավորումների համար`առանց հրավերի։

Օգոստոսին  Fortnite–ը թողարկվեց բացառապես Samsung սմարթֆոնների համար։ Այն ժամանակ մյուս սմարթֆոնների օգտատերերը կարող էին ներբեռնել խաղը բացառապես հրավերի միջոցով։

Խաղը հասանելի է  Android 8.0 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի համար։ Գաջեթը պետք է ունենա 3 գբ–ից ավել օպերատիվ հիշողություն։

Սմարթֆոնների ցուցակը հետևյալն է.

  • Samsung Galaxy: S7, S7 Edge , S8, S8+, S9, S9+, Note 8, Note 9, Tab S3, Tab S4
  • Google: Pixel, Pixel XL, Pixel 2, Pixel 2 XL
  • Asus: ROG Phone, Zenfone 4 Pro, 5Z, V
  • Essential: PH-1
  • Huawei: Honor 10, Honor Play, Mate 10 / Pro, Mate RS, Nova 3, P20, Pro, V10
  • LG: G5, G6, G7 ThinQ, V20, V30 / V30+
  • Nokia: 8
  • OnePlus: 5, 5T, 6
  • Razer Phone
  • Xiaomi: Blackshark, Mi 5, Mi 5S, Mi 5S Plus, Mi 6, 6 Plus, Mi 8, Mi 8 Explorer, Mi 8SE, Mi Mix, Mi Mix 2, Mi Mix 2S, Mi Note 2
  • ZTE: Axon 7, Axon 7s, Axon M, Nubia Z17, Nubia Z17s, Nubia Z11
  • HTC: 10, U Ultra, U11, U11+, U12+
  • Lenovo: Moto Z/Z Droid, Moto Z2 Force
  • Sony: Xperia XZ, Premium, Xzs, XZ1, Compact, XZ2, Premium, Compact, XZ3