iPhone XS–ի մարտկոցն ավելի թույլ է, քան Samsung Galaxy Note 9–ինը. փորձագետներ

iPhone XS–ի մարտկոցն ավելի թույլ է, քան Samsung Galaxy Note 9–ինը. փորձագետներ

Apple iPhone XS Max–ը պարտվել է թեստում Samsung Galaxy Note 9-ին։ Պարզվում է` խնձորային սմարթֆոնն ավելի թույլ մարտկոց ունի, քան հարավկորեական հսկայինը։

Հավասար պայմաններ ստեղծելու համար երկու սմարթֆոնում էլ կարգավորումները նույնն են դրել։ Թեստը բաղկացած է եղել մի քանի բաժիններից` վեբ էջերի գործարկում, հեռախոսազանգեր, սոցիալական ցանցերից օգտվել։ Հավաստի արդյունք ստանալու համար թեստը անցկացվել է երկու անգամ։

Չնայած, որ  iPhone XS Max–ի մարտկոցը բավական հզոր է, այնուամենայնիվ բավական զիջում է    Samsung Galaxy Note 9 –ին։ Apple–ի սմարթֆոնը կարողացել է քիչ էներգիա օգտագործելով կատարել բոլոր հրահանգերը, իսկ հարավկորեական հսկան` հակառակը։ Իսկ ահա մնացած բոլոր թեստերում iPhone XS Max–ը զիջել է իր մրցակցին։