Համակարգիչը չի կարող տեսախաբկանքներ ստեղծել. գիտնականներ

Համակարգիչը չի կարող  տեսախաբկանքներ ստեղծել. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները չեն կարողացել համակարգչին սովորեցնել տեսախաբկանքներ ստեղծել: Այս մասին հայտնել են Կորնելի համալսարանից:

Գիտնականները ներկայացրել են  ViperLib անվանումով տեղեկատվություն պարունակող ֆայլը, որի մեջ ներառված է եղել ավելի քան 6700 լուսանկար: Ու չնայած նրան, որ արհեստական բանականությունը նախապես անցել էր նախապատրաստական դասընթացներ, միևնույնն է՝ գիտնականները ցանկալի արդյունք չեն ստացել:

Նման խնդրի առաջ կանգնելը բացատրվում է մեկ փաստով՝ տեսախաբկանքների տեխնոլոգիան դեռ լավ ուսումնասիրված չէ: Շատերը կարծում են, որ տեսախաբկանքն առաջանում է աչքի և ուղեղի ընկալունակության տարբերության  պատճառով: Իսկ տեղեկատվության պակասի պատճառով համակարգիչը դժվար է <<մարսում>> այն:

Թեգեր: Computer, imaginary