Apple-ը կպարզի օգտատերերի երաժշտական նախասիրությունները

Apple-ը նոր ընկերություն է գնել: Այս անգամ խնձորային բրենդը որոշել է պարզել ու վերլուծել օգտատերերի երաժշտական նախասիրությունները և ձեռք է բերել Asaii նորաստեղծ ընկերությունը, զբաղվում է օգտատերերի երաժշտական նախասիրությունների վերլուծությամբ:

Ընկերության ներկայացուցիչի խոսքերով, սա թույլ կտա օգտատերերին Apple Music-ում ավելի որակյալ և ճիշտ առաջարկներ մատուցել:

Asaii ստարտափի հիմքում արհեստական բանականությունն է ընկած, որը մեքենայական ուսուցման շնորհիվ  վերլուծում է սոցցանցերից և Apple Music, Spotify, YouTube ու  SoundCloud սթրիմինգային ծառայություններից ստացված  տվյալները: