Վերջերս տեխնոլոգիաների աշխարհում մեքենաների հետ կապված բազմաթիվ լուծումներ են առաջարկվում` ձայնային օգնականի միջոցով կառավարվող սրահ և այլն։ Սրանք միջազգային ընկերությունների կողմից։ Հայ վարորդների համար եզակի ու անհրաժեշտ լուծում ունեն նաև հայ մասնագետները։
Carfix-ը ավտոպահեստամասերի միացյալ պատվերների ինովացիոն համակարգ է, որը` համագործակցելով բազմաթիվ բարձրորակ ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ, վստահելի հարթակ է առաջարկում հայ վարորդների համար։ Այստեղ շատ պարզ ու արագ կարելի է ստանալ անհրաժեշտ ավտոպահեստամասեր` մաքսիմալ մատչելի ու որակով:
Հարթակն աշխատում է բավական պարզ մեխանիզմով, այնպես, որ վարորդները շատ ժամանակ չեն ծախսի պահեստամասը գտնելու և գնելու համար։ Հաճախորդը ուղղարկում է համապտասխան պահեստամասի հարցում և նրան շատ արագ ներկայացվում են շուկայում առկա ամենաօպտիմալ տարբերակները` համապատասխան արժեքներով: Ամենահարմար տարբերակն ընտրելուց հետո կատարվում է պատվերը և առաքումը։
Ստեղծելով նմանատիպ հարթակ` համահեղինակները` Արեգ Գաբրիելյանը և Արեն Ավետիսյանը, նպատակ են ունեցել լուծել այս ոլորտում առկա մի քանի խնդիր միանգամից։ Նախ` ավտոպահեստամասերի շուկան բավական անկանոն է` նույն ապրանքի գինը կարող է տարբերվել ընդհուպ մինչև 20%: Մյուս խնդիրը որակային տարբերություն է․ շուկան շատ մեծ է և առկա են շատ կեղծ կրկնօրինակներ, որոնք գրեթե հնարավոր չէ տարբերել օրիգինալից: Մյուս խնդիրը ծագում է նախորդ երկուսից, քանի որ պահեստամասեր փնտրելու գործընթացը դառնում է ժամանակատար:
Carfix–ը տրամադրում է նշված խնդիրների լուծումը հետևյալ կերպ. հաճախորդի հարցումը անմիջապես ուղղարկվում է մի շարք խանութների, որոնք իրենց հերթին շատ արագ առաջարկում են ամենաօպտիմալ պահեստամասերը ակտուալ գներով։ Համապատասխանաբար հաճախորդը հնարվորություն է ունենում համեմատել ապրանքանիշերը ու նրանց արժեքները և ընտրել ամենահարմարը: Ի հավելում, համագործակցելով բացառապես վստահելի պաշտոնական ներկայացուցիչների ու անմիջապես ներկրողների հետ՝ վերանում է կեղծ ապրանք գնելու ռիսկերը: Այս ամենի հետ մեկտեղ որպես բոնուս առաջարկվում է առաքում Երևանի տարածքում։ Ի դեպ` վճարումը կաատարվում է առաքումից հետո։
Եթե դուք վարորդ եք և վերը նշված բոլոր խնդիրներին առընչվել եք, ապա ուշադրություն` ահա թե ինչպես պետք է գրանցվել ու կատարել պատվեր։
«Հաճախորդն, առաջին հարցումը ուղարկելիս, տրամադրում է իր մեքենայի ՎԻՆ կոդը և անմիջապես հայտնվում է մեր բազայում: Սկզբնական փուլում հարցումները ընդունվելու են մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Գործընթացը մաքսիմալ պարզ է․ հաճախորդը անհրաժեշտ պահեստամաաերի հարցում է ուղղարկում մեր էջին։ Մեր համակարգը հարցումը ավտոմատ մշակում է ու վարկյանների ընթացքում ուղարկում է համապատասխան պահեստամասի խանութներ, որոնք էլ իրենց հերթին մեր կողմից մշակված ծրագրի միջոցով պատասխանում են հարցումներին՝ նշելով համապատասխան տարբերակներն ու նրանց արժեքները: Հաճախորդը ընտրում է ամենահարմարը և մենք այն առաքում ենք»,– նշում է համահեղինակ Արեգ Գաբրիելյանը։
Առաջիկայում համահեղինակի խոսքով կհայտնվի նաև հարթակի մոբայլ տարբերակը։
«Արդեն սկսել ենք աշխատանքները մոբայլ հավելվածի վրա և մոտ ժամանակներում այն հասանելի կլինի մեր օգտատերերին: Մինչ այդ հարցումները կընդունվեն ֆեյսբուքյան էջի անձնական հաղորդագրությունների միջոցով, հաճախորդի ցանկության դեպքում նաև զանգահարելով: Մեկ անգամ ևս նշեմ, որ ֆեյսբուքի մեսենջերը ծրագրավորված խելացի բոթի միջոցով է աշխատելու, որպեսզի հաճախորհդները մաքսիմալ արագ ստանան իրենց հայտի պատասխանները»։
Համակարգը դեռևս չի գործում: Մեկնարկը նախատեսվում է նոյեմբերին։