HTC-ն իր առաջին բլոկչեյն սմարթֆոնը կներկայացնի հոկտեմբերի 22-ին

HTC ընկերության նոր սմարթֆոնը՝   Exodus-ը, կարող է դառնալ 2018-ի ամենահետաքրքիր  սմարթֆոններից մեկը: Բացի այդ, սա միակ սմարթֆոնն է, որի մասին լրագրողներն այդպես էլ ոչինչ չիմացան:

HTC ընկերությունն իր Instagram-ի էջում կիսվել է Exodus-ի մասին որոշ տեղեկատվությամբ: Մասնավորապես, որ այն կթողարկվի  հոկտեմբերի 22-ին:

Exodus-ը բլոկչեյն սմարթֆոն է, որն ունի հատուկ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ այս գաջեթներում կարելի է պահպանել էլեկտրոնային արժույթները: Եվ քանի որ այն կապված է լինելու կրիպտոարժույթների հետ, հետևաբար, գաջեթը կդառնա նաև ամենապահով սմարթֆոններից մեկը:  Սարքը կաշխատի  Android օպերացիոն համակարգով: