Huawei-ը ներկայացրել է կաշվե պատյանով սմարթֆոններ

Huawei-ը ներկայացրել է կաշվե պատյանով սմարթֆոններ

Huawei ընկերությունը մեծ էկրանով նոր սմարթֆոն է ներկայացրել, որն ունի  Dolby Atmos ստերեոբարձրախոսներ և կաշվե կորպուս: Մոդելը ստացել է  Enjoy MAX անվանումը:

Գաջեթն ունի  7,12 դյույմանոց IPS էկրան, Qualcomm Snapdragon 660 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և  64/128 գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև  MicroSD հնարավորություն:

Նորույթն ունի նաև երկակի հիմնական տեսախցիկ՝ 16 + 2 մպ և սելֆիի համար նախատեսված դիմային՝  8 մպ հզորությամբ տեսախցիկ:  Huawei Enjoy MAX-ը ՉԻնաստանում կսկսի վաճառվել այս ամսվանից:

 

Թեգեր: Enjoy MAX, Huawei