Lenovo-ի մատչելի սմարթֆոնը լավ կնկարի անգամ մթության մեջ

Lenovo-ի մատչելի սմարթֆոնը լավ կնկարի անգամ մթության մեջ

Lenovo ընկերությունը շուտով կներկայացնի իր նոր, մատչելի  Lenovo S5 Pro սմարթֆոնը, որն ունի ֆոտոնկարահանման բավական խոստումնալից հնարավորություններ:

Lenovo S5 Pro-ն ունի երկակի հիմնական տեսակցիկ և լավ նկարում է վատ լուսավորության դեպքում: Lenovo S5 Pro-ն պաշտոնապես կներկայացվի  հոկտեմբերի 18-ին: Կունենա 6,18 դյույմանոց Full HD+  էկրան,  20+12 մպ հիմնական և 8 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ:

Գաջեթը զինվել է 3, 4 կամ  6 գբ օպերատիվ և  64 կամ 128 գբ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ: Վերջինս  microSD քարտի օգնությամբ կարելի է հասցնել մինչև 128 գբ-ի:

Թեգեր: Lenovo, Smartphone