Palm-ը ներկայացրել է 3.3 դյույմանոց էկրան ունեցող սմարթֆոն

Palm  ամերիկյան ընկերությունը վերադարձել է սմարթֆոնների շուկա՝ 2010 թվականին փակվելուց հետո: Ընկերությունը փոքր չափերի սմարթֆոն է ներկայացրել, որն ունի 3.3 դյույմանոց էկրան: Սա կարող է նոր խոսք լինել սմարթֆոնների շուկայում: Ի դեպ՝ նման անկյունագիծն ավելի փոքր է քան 2007-ին թողարկված առաջին iPhone-ները:

Չնայած փոքր էկրանին, մնացած չափորոշիչներով սարքը Android 8.1-ով աշխատող սովորական գաջեթ է: Այն ստացել է  Snapdragon 435 պրոցեսոր, 3 գբ օպերատիվ և  32 գբ ներկառուցված հիշողություն:

Palm-ը վստահեցնում է՝ մարտկոցն այնքան հզոր է, որ մեկանգամյա լիցքավորմամբ սարքը կաշխատի 1 ամբողջ օր: Իսկ եթե մարտկոցը ապալիցքավորվի հոգ չէ, այստեղ ներդրված է արագ լիցքավորման գործառույթ՝  50% 31 րոպեում և  100%՝ 68 րոպեում:

 

Ցանկության դեպքում Palm-ը կարելի է օգտագործել որպես ֆիթնես թևնոց: Ընկերությունը համապատասխան աքսեսուարները կթողարկի սմարթֆոնի հետ այս տարվա նոյեմբերին: ԱՄՆ-ի տարածքում գաջեթը կվաճառվի 349 դոլարով: