6600կմ. Google-ն ու Orange-ը ստորջրյա մալուխով կկապեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան

Հեռահաղորդակցային ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը համարվող Orange-ը Google տեխնոլոգիական հսկայի հետ համագործակացության արդյունքում 6600 կմ երկարությամբ ստորջրյա մալուխ կանցկացնի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջև:

Ստորջրյա մալուխը կգործարկվի 2020թ.: Այն հնարավորություն կտա Orange-ին մեկ վայրկյանում ավելի քան 30 տերաբայթ տեղեկություն փոխանցել: Աղբյուրը մանրամասնում է, որ նոր մալուխի միջոցով հնարավոր կլինի 1 Գբ-ոց ֆայլը 30 միկրովայրկյանում փոխանցել:

Հայտնի է, որ մալուխը կկապի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ատլանտյան ափերն ու կլինի երկու պետությունների միջև վերջին 15 տարում առաջին նոր ստորջրյա մալուխը: Պատրաստ լինելուց հետո այն կանվանվի առաջին Նոբելյան մրցանակակրի՝ «Կարմիր խաչ» կազմակերպության հիմնադիր Անրի Դյունանի պատվին: