Google–ի պատճառով Android սմարթֆոնները կթանկանան

Google–ի պատճառով Android սմարթֆոնները կթանկանան

Google-ը պատրաստվում է Android արտադրողներից գումար գանձել ծրագրային ապահովում տրամադրելու համար։ Նախկինում այն տրամադրվում էր անվճար։ Հնարավոր է` սա ուղղակի ազդեցություն ունենա գաջեթների արժեքի վրա։

Նոր կանոնները կտարածվեն միայն Եվրոպայի վրա, քանի որ Եվրամիությունը շուկայում մոնոպոլիա առաջացնելու մեղադրանքով ընկերությանը տուգանել էր 5 մլրդ դոլարով։

Ցածր գինն այն եզակի առանձնահատկություններից է, ինչի շնորհիվ Android–ը շարունակում է մրցակցել iPhone–ի հետ։ Իսկ գաջեթներն այդքան մատչելի են, որովհետև տրամադրվող օպերացիոն համակարգը եղել է անվճար սարքավորումներ արտադրող ընկերությունների համար։

Google–ը հայտարարել է, որ ծրագրային ապահովումն ու օպերացիոն համակարգում ներառված հավելվածներն ու ծրագրերը կլինեն վճարովի, իսկ համակարգը կշարունակի մնալ բաց կոդով հարթակ։

Թեգեր: Android, Android OS, EU, Google, iPhone