Meizu-ն պատրաստվում է իր նոր՝ M7 սմարթֆոնի թողարկմանը, որի մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա:
Ինսայդերներից հայտնի է դարձել, որ նորույթը կունենա Qualcomm Snapdragon 632, 4 գբ օպերատիվ հիշողություն և կաշխատի Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով: Ինչպես հայտնի է, M7-ը կլինի բյուջետային մատչելի սմարթֆոն և կփոխարինի Meizu M6S և Meizu M6T մոդելներին:
Սմարթֆոնը ԱՄՆ-ի տարածքում կվաճառվի 200 դոլարով: