Montblanc Summit 2 խելացի ժամացույցներն արժեն 1000 դոլար

Montblanc Summit 2 խելացի ժամացույցներն արժեն 1000 դոլար

Montblanc ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր խելացի ժամացույցներ` Summit 2–ը, որոնք աշխատում են Google–ի  Wear OS 2.1 օպերացիոն համակարգով։

Նորույթը ստացել է 1.2 դյույմանոց  AMOLED էկրան, Snapdragon Wear 3100 պրոցեսոր 1 գբ օպերատիվ և 8 գբ ներկառուցված հիշողություն` երաժշտություն և հավելվածներ պահելու համար։

Նավիագացիայի և սպորտային հավելվածների համար կա GPS  և NFC տեխնոլոգիա, որը թույլ է տալիս առանց հպումների վճարում կատարել սմարթֆոնով։

Montblanc Summit 2–ը պրեմիում դասի ժամացույցներ են և վաճառվում են 995 դոլարով։

 

Թեգեր: Montblanc, Summit2