Xiaomi-ն թողարկել է քնի համար նախատեսված երաժշտական դիմակ

Xiaomi-ն քնի համար նախատեսված երաժշտական դիմակ է ստեղծել, որը ստացել է  Easy Air Brain Wave Sleeping Eye Mask անվանումը: Ըստ ընկերության, դիմակը կօգնի առողջ ու հաճելի քուն ունենալ:

Դիմակը հագեցած է էլեկտրական տվիչներով, որոնք տեղադրված են աչքերի հատվածում: Սրանց գլխավոր խնդիրն է <<բռնել>> ուղեղի ազդակները և դրանք փոխանցել արհեստական բանականությանը՝ վերլուծելու համար: Վերջինս, վերլուծելով ստացված տեղեկատվությունը,  միացնում է երաժշտություն, որը կհանգստացնի ուղեղը:

Քնի ընթացքում դիմակը, բնակամաբար, կառավարում է երաժշտության ձայնի ուժգնությունը: Դիմակը ստեղծված է հատուկ մշակում անցած սինթետիկ կտորից և այն անվտանգ է կրել ամբողջ տարին: Չինաստանում  Easy Air Brain Wave Sleeping Eye Mask-ը արժի 36 դոլար: