Apple-ը ներկայացրել է Beats ականջակալների հոբելյանական տարբերակը՝ Միկի Մաուսի նկարով

Beats Studio Wireless ականջակալների թողարկումից անմիջապես հետո Apple-ը հայտարարեց, որ  պատրաստվում է համագործակցել у Disney-ի  և  Beats by Dre -ի հետ: Այսպիսով Apple-ը ներկայացրել է  Mickey’s 90th Anniversary Beats Solo3 ականջակալները՝ նվիրված Disney-ի 90-ամյակին:

Mickey’s 90th Anniversary Beats Solo3 ականջակալները տեխնիկական բնութագրով ոչինչով չեն տարբերվում օրիգինալ տարբերակից, բացի նրանից, որ հանրահայտ Միկի Մաուսի նմարներով է և ֆիրմային դիսնեյական տուփով:

Վաճառքում հասանելի կլինեն նոյեմբերի 11-ից: