Instagram–ը կվերահսկի վիրավորական հրապարակումները

Instagram-ում պատրաստվում են արհեստական բանականություն ներդնել, որը կզբաղվի վիրավորական կոնտենտի «որսով»։ Մեքենայական ուսուցման միջոցով արհեստական բանականությունը կկարողանա կրկնօրինակել լուսանկարները և այնտեղ տարանջատել ծաղրը, վիրավորանքը։

Կասկածելի բաներ հայտնաբերելուց հետո նեյրոցանցը լուսանկարը  կուղարկի վերջնական ստուգման` ադմինիստրատորներին։

Առայժմ նեյրոցանցը ընդունակ է խախտումներ հայտնաբերել միայն լուսանկարների վրա։ Հետագայում արհեստական ինտելեկտին կսովորեցնեն ստուգել տեսանյութերը և Story–ները։