Ի՞նր պատյան գնել iPhone XS-ի համար

Ի՞նր պատյան գնել iPhone XS-ի համար

iPhone XS և XS Max-ը գերազանց են պաշտպանված փոշուց և խոնավությունից, բայց պատյաններ օգտագործելու գայթակղությունը մեծ է: Ահա մի քանի լավագույն տարբերակները ձեր սմարթֆոնի համար:

Ջրակայուն պատյան Catalyst-ից

Պատյանը կպաշտպանի ոչ միայն ջրից այլ նաև ընկնելուց: Catalyst-ի կորպուսն ունի հատուկ տվիչներ, որոնք պատասխանատու են ձայնը որակով տեղ հասցնելու համար: Ըստ հեղինակների, սմարթֆոնն այս պատյանով կարող է սուզվել մինչև 10 մ և ընկնել 2մ բարձրությունից՝ առանց վնասվելու:

Գինը՝: 90 դոլար ԱՄՆ-ում

Lifeproof FRĒ

Apple սմարթֆոնների համար նախատեսված ամենահայտնի ջրադիմացկուն պատյաններն արդեն հասանելի են նաև  XS մոդելի համար: Այստեղ ևս կա պաշտպանություն բարձրությունից ընկնելուց: Այս պատյանների գլխավոր առանձնահատկությունը գույների բազմազանությունն է:

Գինը՝: 90 դոլար ԱՄՆ-ում

HAWEEL Underwater Housing Professional Diving Case

Արտադրողն այս պատյանները որակել է որպես՝ <<դայվինգի պրոֆեսիոնալ պատյաններ>>: Պատյանը կարող է դիմանալ մինչև 40 մետր խորության մեջ: HAWEEL Diving Case-ն ունի նաև ֆիզիկական կոճակներ, որոնք թույլ են տալիս կառավարել սմարթֆոնի էկրանը:

Գինը՝: 70 դոլար ԱՄՆ-ում

Hitcase Splash

Եթե փնտրում եք ջրադիմացկուն պատյան և սիրում եք լուսանկարել ջրում, ապա այս պատյանը ձեզ համար է: Hitcase-ը ոչ միայն կպաշտպանի սմարթֆոնն, այլ նաև կարելի է կցել տարբեր տրամաչափի օբյեկտիվներ:

Գինը՝: 70 դոլար ԱՄՆ-ում

Supcase Unicorn Beetle Storm

Supcase-ի գունավոր և գեղեցիկ պատյանների կարևոր առավելությունը մատչելի գինն է:

Գինը՝:   25 դոլար ԱՄՆ-ում

Թեգեր: cases, iPhone, iphone XS