Գերարագ մեքենա Hennessey-ից

Ամերիկյան Hennessey Performance ընկերությունը կառուցել է ամենաարագընթաց ամենագնացն աշխարհում:

Ինչպես ներկայցնում է Motor.ru-ն, խոսքը Jeep Grand Cherokee Trackhawk մոդելի մասին է, որը թյուներների միջամտությունից հետո 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.3 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժամ:
Ամենագնացը զինված է 6.2 լիտր ծավալային, 8 մխոցային շարժիչով Hennessey-ից, որը 1218 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Սովորական Jeep Grand Cherokee Trackhawk-ի հզորությունը կազմում է 717 ձիաուժ, որը թույլ է տալիս մեքենային 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 3.5 վայրկյանում:

Նման դինամիկ տվյալների հասնելու համար թյուներներն ստիպված են եղել կատարելագործել ոչ միայն տեխնիկական հնարավորությունները, այլև տեղադրել Nitto 555R հատուկ մրցարշավային անվադողերը: Ամենագնացը զինվել է նաև այնպիսի համակարգով, որը թույլ է տալիս անջատել լիաքարշակ համակարգը սրահում առկա ստեղնի օգնությամբ՝ մեքենան դարձնելով հետնաքարշակ:

Նախատեսվում է թյունինգային մոդելն արտադրել 24 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի 179 000 դոլար: