Թողարկվել է մատնահետքի սկանավորման համակարգով առաջին USB ֆլեշ կրիչը

Lexar ընկերությունը նոր  USB ֆլեշ կրիչ է ներկայարցել, որը ստացել է  JumpDrive F35 անվանումը: Կրիչի առանձնահատկությունն այն  է, որ ունի մատնահետքի սքաների հանարավորություն:

Նորույթը թույլ է տալիս կենսաչափական սինքրոնացում անել մոտ 1 վայրկյան ժամանակահատվածում: Սարքը հնարավորություն ունի մի քանի մարդու մատնահետք պահպանել, ինչի շնորհիվ այն կարող է օգտագործել մի քանի տասնյակ օգտատեր:

Անհաական համակարգչին  միանալու համար սարքն ունի  USB 3.0. հնարավորություն, իսկ ֆայլերի փոխանակումը 1 վայրկյանում  150 մգ է:

Lexar JumpDrive F35-ը ներկայացված է 4 մոդելով՝ 32 գբ, 64 գբ, 128 գբ և 256 գբ ծավալով հիշողությամբ: Համապատասխանաբար դրանք արժեն՝  33, 50, 90 և 170 դոլար: