Chrome-ից հրաժարվելու 5 փաստ

Chrome-ից հրաժարվելու 5 փաստ

Chrome-ը ներկայումս շատ տարածված է: Այն թեթև է և արագ: Շատերի համար սա համար մեկ բրաուզերն է, որը պարզվում է` բացասական շատ կողմեր ունի։ Ահա 5 պատճառ, թե ինչու հրաժարվել Chrome–ից։

1. Chrome-ը հետևում է ձեզ

Բրաուզերը Google-ին է փոխանցում ձեր մասին ցանկացած տեղեկատվություն՝ գտնվելու վայրերը, որոնումները, դիտած նյութերը և այլն: Սա արվում է նրա համար, որպեսզի բրաուզերը ձեզ ցուցադրի այն գովազդը, որ պետք է: Google-ում նշում են, որ սա արվում է բրաուզերը յուրաքանչյուր օգտատերի հարմարեցնելու համար:

2. Chrome-ն ավելարոդություններ է անում

Chrome-ը ավելին է, քան հասարակ բրաուզերը: Այն կարծես օպերացիոն համակարգ լինի ձեր օպերացիոն համակարգի ներսում: Օրինակ՝ օգտատերերը նկատել են, որ բրաուզերը սքանավորում է իրենց փաստաթղթերը: Այս միջոցով բրաուզերը ստուգում է դրանց անվտանգությունը: Սակայն բրաուզերը ստուգումների համար թույլտվություն չի հարցրել;

3. Chrome-ը վնասում է նոութբուքի մարտկոցը

Նոութբուքերի մարտկոցները սովորաբար շատ շուտ են լիցքթափվում, իսկ այս բրաուզերը նպաստում է դրան: Անգամ պարզապես սոցցանցի էջերը թերթելիս նոութբուքը շատ արագ է լիցքաթափվում:

Անգամ Edge-ն ավելի քիչ է ծախսում լիցքավորումը, քան Chrome-ը: Firefox-ը և Opera-ն մի քանի անգամ գերազանցում են Chrome-ին:

4. Chrome-ը զբաղեցնում է շատ ծրագային ռեսուրսներ

Բացի մարտկոցի աշխատանքից, Chrome-ը վնասում է նաև հիշողությանը և պրոցեսորի աշխատանքին: Բրաուզերը ցանկացած ընդլայնման համար գեներացնում է նոր գործողություն, ինչպես նաև իրականացնում է էջերի ռենդերինգ:

5. Chrome-ն արդեն ամենաարագ բրաուզերը չէ

Մի ժամանակ Chrome-ն իրոք ամենաարագ բրաուզերն էր: Սակայն, եթե ցանկացած էջ բացեք Chrome, Firefox, Opera, Vivaldi և Edge բրաուզերներով, կտեսնեք, որ դրանց արագությունները գրեթե հավասար են:

Տարբերություններ, իհարկե, կան, սակայն տարբերությունները կարելի է հաշվել միլիվայրկյաններում:

Թեգեր: 5 facts, Chorme, facts, Google