Huawei-ը ներկայացրել է նոր Mate 20 Pro սմարթֆոնը

Huawei-ը ներկայացրել է նոր Mate 20 Pro  սմարթֆոնը

Huawei ընկերությունը ներկայացրել է նոր Mate 20 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որը համալրված է լավագույն պարամետրերով: Ինչպես գրում է The Verge-ը՝ սպարթֆոնը ստացել է հզոր հիմնային տեսախցիկ, որն ունի նաև ստորջրյա նկարահանման հնարավորություն:Ոչ պակաս հզոր է նաև դիմային տեսախցիկը (24 մեգապիքսել), որն ունի դեմքերը ճանաչելու և սննդի կալորիականությունը որոշելու գործառույթներ:

Սմարթֆոնն ունի նաև արագ լիցքավորվող 4200 mAh հզորությամբ մարտկոց, որը հնարավոր է 70 տոկոսով լիցքավորել ընդամենը կես ժամում: Ֆլագմանը նաև համալրված է մարտկոցի անլար լիցքավորման գործառույթով: Բացի այդ, այն կարող է դառնալ լիցքավորման սարք այլ նմանատիպ սարքավորումների համար, որոնք պարզապես հարկավոր է դնել սմարթֆոնի վրա:

Նորույթն ունի պաշտպանություն խոնավությունից ու փոշուց, իսկ մատնահետքի սքաներն էկրանային է: Այն ստացել է 6.4 դյույմանոց 1440×3120 պիքսել թողունակությամբ էկրան, Kirin 980 հզոր պրոցեսոր, ինչպես նաև 4-8 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 128-512 ԳԲ ներքին հիշողություն:

Mate 20 Pro-ի արժեքը տարբեր կլինի՝ կախված մոդելի հիշողության ծավալից: Հայտնի է, որ հիմնական տարբերակը կվաճառվի սկսած 799 եվրոյից: