Microsoft-ը նոյեմբերին կներկայացնի իր ֆիրմային ականջակալները

Microsoft-ը սկսելու  է ընդունել Surface Headphones  անլար ականջակալների նախնական պատվերները նոյեմբերի 15–ից, իսկ խանութներում դրանք կհայտնվեն նոյեմբերի 19–ից։

Ընկերությունը որպես առավելություն նշում է, որ իր դեվայսը կարող է մեկանգամյա լիցքավորմամբ աշխատել 15 ժամ։ Իսկ ականջակալների վրա սենսորներ են տեղադրված, որի օգնությամբ կարելի է կանգնեցնել կամ նորից խաղարկել երաժշտությունը։

 Surface Headphones–ը լիցքավորվում է  USB-C–ի միջոցով։ Նախնական պատվերներ կարելի է կատարել Microsoft–ի օնլյան խանութում։ Արժեքը 349 դոլար է։