Չինացիները մտադիր են բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսի վրա

Չինացիները մտադիր են բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսի վրա

Չինացիները մտադիր են նոր բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսում, որի արժեքը կազմում է 61 մլն դոլար:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, այն կկառուցվի Գոբի անապատում, որտեղ մասնագետները մտադիր են մի շարք փորձարկումներ իրականացնել կենսաապահովման համակարգերի և այլ կարևոր տարրերի աշխատանքը ստուգելու համար:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերքի ուսումնասիրության գծով մասնագետներն ընդգծում են, որ բազայի մոդելը ներառում է մեծ թվով բնակելի տարածքներ, ինչպես նաև թռիչքների կառավարման կենտրոն, որն իրենից ներկայացնում է Մարսում մարդկանց բնակության համար անհրաժեշտ կարևորագույն ենթակառուցվածքների մի ամբողջ հավաքածու:

Օբյեկտի աշխատանքների մեկնարկի հստակ ամսաթվերը և Մարսում իրականացվելիք առաքելության տևողությունը չեն նշվում:

Թեգեր: China, Mars