Space Apps Challenge Armenia մրցույթի գլխավոր մրցանակը կշնորհի FAST-ը

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) մեկնարկեց ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթը:

Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն:

Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու, անմոռանալի տպավորություններ և փորձառություն ձեռք բերելու համար:

2-րդ տեղը զբաղեցրած թիմին նույնպես սպասվում է հետաքրքիր մրցանակ՝ Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին կհանձնի Լոկատոր ընկերությունը։

Մրցույթի կտևի 24 ժամ: Այդ ընթացքում թիմերը կմշակեն և ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Հայաստանյան փուլի հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին: