Սթիվ Ջոբսի անձնական իրերը կվաճառվեն աճուրդում

Սթիվ Ջոբսի անձնական իրերը կվաճառվեն աճուրդում

Կալիֆոռնիայի Վուդսայդ քաղաքի իշխանությունը որոշել է աճուրդի հանել Սթիցվ Ջոբսին պատկանող տան իրերը, որոնք պատմական նշանակություն ունեն: Ընդհանուր առմամվ դրանց գինը գնահատվում է 30.285 դոլար:

Աճուրդի համար նախատեսված հավաքածուի մեջ տեղ են գտել սառույցի համար նախատեսված արծաթե գդալը, 1925 թվականի  արտադրության ջերմակարգավորիչ, հին զուգարանակոնք, դռան փականներ և ջահ: Սա իշխանության պատկանող իրերի մի մասն է: Հնարավոր է դրանք եղել են այդ տանը, երբ Ջոբսը գնել է այն:

Apple-ի հիմնադիրը գնել է առանձնատունը 1984 թվականին և այնտեղ ապրել մոտ 10 տարի, ինչից հետո տեխնոհսկայի տանը բնակվում էին վարձկաններ: Այնուհետև Ջոբսը ցանկացել էր քանդել առանձնատունը, բայց դրացիները դատական գործընթաց էին սկսել 1925 թվականին իսպանական ոճով կառուցված տունը փրկելու համար: Դատական քաշքշուկները բավական երկար տևեցին և Ջոբսն այն քանդելու թույլտվություն ստացավ իր մահվանից մի քանի ամիս առաջ:

Թեգեր: Apple, home, Steve Jobs