«Կասպերսկի Լաբորատորիա»-ն թողարկել է Kaspersky Web Traffic Security նոր հավելված

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն թողարկել է Kaspersky Web Traffic Security նոր հավելված։ Այն դարձել է  Kaspersky Security ինտերնետ-շլյուզների համար պրոդուկտի բաղադրիչը և փոխարինել «Կասպերսկի հակավիրուս Proxy Server-ի համար» լուծումը։ Նոր լուծումը կոչված է պաշտպանել ընկերությունները բոլոր տեսակի կիբեռգրոհներից, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ արտաքին ռեսուրսներին հասանելիության կառավարման հաշվին, և  նվազեցնել ՏՏ-աջակցության վերադիր ծախսերը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2017 թվականին բոլոր, ներառյալ՝ կորպորատիվ օգտատերերի գործնականում մեկ երրորդը ենթարկվել է կիբեռգրոհների։ Ընդ որում, աշխատակիցների պոտենցիալ վտանգավոր գործողությունները խնդիր են մնում ընկերությունների 50%-ի համար*։ Մարդկային գործոնի հարցը լուծելու համար բիզնեսին անհրաժեշտ է ոչ միայն անցկացնել անձնակազմի ուսուցում և ներդնել տեղեկատվական անվտանգության խիստ քաղաքականություններ, այլև կատարելագործել ցանցի վերջնական կետերի և պարագծի պաշտպանությունը։ Kaspersky Web Traffic Security լուծումը նշանակալիորեն նվազեցնում է կիբեռմիջադեպերի առաջացման ռիսկը. այն մշակում է պրոքսի-սերվերով անցնող վեբ-թրաֆիկը՝ արգելափակելով այն ամենն, ինչը հնարավոր վտանգ է ներկայացնում կորպորատիվ քաղաքականության տեսանկյունից։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի նոր հավելվածը ունի հզոր հակավիրուսային շարժամիջուկ՝  մեքենայական ուսուցման բազայի վրա հիմնված պաշտպանության բազմամակարդակ համակարգ։ Kaspersky Web Traffic Security-ն նաև օգտագործում է հատուկ էվրիստիկ ալգորիթմներ՝ վնասաբեր և ֆիշինգային կայքերի արգելափակման համար։ Իսկ վեբ-հսկողության գործառույթը թույլ է տալիս սահմանափակել աշխատակիցների հասանելիությունը առցանց ռեսուսրների որոշակի խմբերի, որպեսզի նվազեցվեն ռիսկերը և ապահովվի անխափան աշխատանք։

Կիբեռսպառնալիքներն է՛լ ավելի արագ հայտնաբերելու համար Kaspersky Web Traffic Security-ն անցկացնում է ֆայլերի, հղումների և IP-հասցեների հեղինակության վերլուծություն՝ կիրառելով ինչպես Kaspersky Security Network ամպային ծառայության տվյալները, այնպես էլ տեղային բազաները։

«Սոցիալական ինժեներիան այն առանցքային տեխնիկաներից մեկն է, որը չարագործներն օգտագործում են ընկերության ցանց ներթափանցելու համար։ Kaspersky Web Traffic Security հավելվածն էականորեն նվազեցնում է կիբեռմիջադեպերի առաջացման ռիսկերը և նշանակալի չափով նվազեցնում ՏՏ-աջակցության մասնագետների ծանրաբեռնվածությունը, որոնք մշտապես ստիպված են լինում լուծել համացանցում աշխատակիցների սխալ գործողությունների արդյունքում առաջացող խնդիրները։ Մեր նոր պրոդուկտը կոչված է բիզնեսին օգնել սպառնալիքներին դիմագրավելու գործում՝ կիրառելով հաջորդ սերնդի տեխնոլոգիաները»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի արտադրանքի մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Ալյոշինը։

Kaspersky Web Traffic Security-ն ընկերություններին տրամադրում է կիբեռսպառնալիքներից  հուսալի պաշտպանություն և կառավարման ընդլայնված հնարավորություններ.

  • միասնական վեբ-ինտերֆեյսի միջոցով բոլոր համակարգերի (ներառյալ՝ պրոքսի-սերվերները և պահոցները) անվտանգության կառավարման ճկուն և պարզ համակարգ՝ ICAP-ի աջակցությամբ;
  • տվյալների և անվտանգության միջադեպերի կառավարման գոյություն ունեցող համակարգերի հետ ինտեգրում (SIEM);
  • այնտեղ, որտեղ կիրառվում է թրաֆիկի հսկողություն (SSL-bumping կամ կորպորատիվ թրաֆիկի հսկողություն (corporate traffic surveillance)), կորպորատիվ պրոքսի-սերվերի կարգավորումից հետո Kaspersky Web Traffic Security-ն կարող է հսկել ծածկագրված SSL-թրաֆիկը և վերլուծել օբյեկտները (մասնավորապես՝ HTPPS վեբ-թրաֆիկի օբյեկտները), որոնք անցնում են պաշտպանված ուղով;
  • հատուկ ռեժիմ բաշխված կառուցվածք ունեցող՝ ՏՏ-ծառայությունների մատակարար և այլ ընկերությունների համար, որը թույլ է տալիս նշանակել հատուկ հատվածներ տարբեր ստորաբաժանումների ու հաճախորդ ընկերությունների համար և դրանք կառավարել առանձին՝ կիրառելով «գլոբալ» և «տեղային» քաղաքականությունների պահանջվող զուգակցումը։

Kaspersky Web Traffic Security նոր հավելվածի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.kaspersky.ru/small-to-medium-business-security/proxy-server։