Google-ի հավելվածները տեղադրելու համար ընկերությունները կվճարեն 40 դոլար

Google-ի հավելվածները տեղադրելու համար ընկերությունները կվճարեն 40 դոլար

Android սմարթֆոն արտադրող ընկերությունները  Google-ին կվճարեն 40 դոլար ընկերության ֆիրմային հավելվածները տեղադրելու համար: Google-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը տուգանել էր նրան՝ շուկայում մոնոպոլիա ստեղծելու համար:

2019 թվականի փետրվարի 1-ից ընկերությունները որոնողական համակարգին գումար կվճարեն ոչ միայն հավելվածների, այլ նաև՝  Google Play Store, YouTube և Google Maps  ծառայությունների համար:

Սա սմարթֆոնների համար մշակված գումարի չափն է, իսկ ահա պլանշետների համար այլ սակագին է սահմանված՝ 20 դոլար սարքի համար:

Թեգեր: Google, Google Play, Youtube