Ինչպես հայտնի է անցյալ շաբաթ YouTube-ի աշխատանքում խափանումներ են նկատվել, որը զգալիորեն ազդել է YouTube TV և YouTube Music ծառայությունների բաժանորդագրությունների քանակի վրա:
Վիդեոհոլդինգը որոշել է որպես ներողություն օգտատերերին մեկշաբաթյա անվճար բաժանորդագրություն է տրամադրել YouTube TV-ի համար: Պրոմոկոդը, որը մոտ 10 դոլար արժողությամբ բաժանորդագրություն է, հասանելի է մինչև հոկտեմբերի 24-ը: Կոդն օգտագործելու համար բաժանորդները պետք է կայքում լրացնեն հատուկ թերթիկ և ընկերությունը կոդը կուղարկի հասցեատիրոջ էլ. փոստին: