Honor Magic 2-ը ցուցադրել են նկարներով

Չինական  Weibo  սոցիալական ցանցում հրապարակվել են  Honor Magic 2-ի լուսանկարները: Սմարթֆոնը հանրության դատին կհանձնվի  հոկտեմբերի 31-ին:

Սմարթֆոնի առանձնահատկությունը սլայդեր կոպուսն է՝ անհրաժեշտության դեպքում  կարելի է դուրս բերել սմարթֆոնից 16 մպ դիմային տեսախցիկը, բարձրախոսները, դեմքի սկանավորման 3D համակարգը:

Honor Magic 2-ը ստացել է 6.39 դյույմանող AMOLED  էկրան,  Kirin 980 ֆիրմային պրոցեսոր, 6/8 գբ օպերատիվ և   128/256 գբ ներկառուցված հիշողություն:  Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը ունի 3 մոդուլ՝   16+24+16 մպ հզորությամբ:  Բացի այդ գաջեթը կստանա  Bluetooth 5.0 և  USB Type-C հնարավորություն: