Samsung-ը խաղային սմարթֆոն կթողարկի

Հուրախություն գեյմերների, լուրեր են շրջանառվում, որ  Samsung-ը  պատրաստվում է խաղային սմարթֆոն թողարկել:  Շրջանառվող լուրերը հաստատվել են և երեկ ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտարարել է, որ նորույթը կներկայացվի նոյեմբերի վերջին:

Սմարթֆոնը կշարունակի  Galaxy A շարքը և որպես խաղային գաջեթ կունենա հզոր տեխնիկական բնութագիր: Սմարթֆոնը հագեցած կլինի  Qualcom Snapdragon 845 պրոցեսորով և կունենա  8 գբ օպերատիվ հիշողություն:

Խաղային Galaxy-ն կաշխատի  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով: Արտաքին տեսքի մեջ ընկերությունը շատ փոփոխություններ չի անի: