ВКонтакте-ն խաղերի առանձին հարթակ կթողարկի

ВКонтакте-ն խաղերի առանձին հարթակ կթողարկի

ВКонтакте-ն անոնսավորել է բաց հարթակ, որը նախատեսված է խաղեր մշակողների համար: Հարթակը կգործարկվի 2019 թվականին: Ընկերությունը նախատեսում է գումար աշխատել այս հարթակից: Ըստ հարթակի հեղինակի,  խաղերն այստեղ տեղադրելու համար հարկավոր չէ ինչ-որ ստաբիլ գումարի չափ սահմանել:

Առաջին շրջանում հարթակը կսկի աշխատել փակ ռեժիմով, իսկ խաղերը տեղադրելու հարցումները կստուգվեն մարդկանց կողմից: Հեղինակները նշում են, որ նախապատվությունը կտրվի այն խաղերին, որոնք դեռ չեն ներկայացվել թվային խանութներում:

Սոցցանցի ղեկավարությունը չի բացահայտել, թե ինչ տեսք կունենա հարթակը, միայն հայտնի է, որ այստեղ լինելու է ագնահատականների և վարկանիշների բաժին:

Թեգեր: Game, vk, VKontakte