Հայտնի է Android-ը կոտրելու ևս մեկ միջոց

Հայտնի է Android-ը կոտրելու ևս մեկ միջոց

Կիբերանվտանգության մասնագետ   Pedro Umbelino-ն, որը աշխատում է  Checkmarx ընկերությունում,  Android սարքավորումները կոտրելու ևս մեկ միջոց է հայտնաբերել:

Կոտրել կարելի է ցանկացած սարք, որը աշխատում է Android հիմքով, անգամ չհպվելով գաջեթին: Դրա համար օգտագործվում է NFC չիպ:

NFCdrip-ի միջոցով  կարելի է փոխանցել գաղտնաբառեր, եթե անգամ սարքի վրա անջատված է ինտերնետ հասանելիությունը: Նման ձևով կարելի է օգտատերերից տվյալներ գողանալ 3-60 մ շառավղով:

Թեգեր: #save, Android