Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

Ամերիկյան Apple Inc ընկերությունը առաջիկայում կներկայացնի Mac անհատական համակարգչի և Pad պլանշետի նոր տարբերակները:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորագույն գաջեթների շնորհանդեսը կկայանա Նյու Յորքում հոկտեմբերի 30-ին:

Մասնավորապես, նախատեսվում է, որ կկայանա 11 դյույմ անկյունագծային iPad Pro-ի շնորհանդեսը: Բացի այդ, կարող են ներկայացվել MacBook Air-ի էկրանի թարմացումները:

Միջոցառումն սկսվելու է տեղի ժամանակով 10:00-ին (երևանյան՝ 18:00):

Թեգեր: Apple, Apple presentation, tech