Tesla-ն սկսել է Model 3-ի վաճառքը

Tesla-ն սկսել է Model 3-ի  վաճառքը

Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Model 3 սեդանի 45.000 դոլար արժողությամբ շքեղ տարբերակը՝ ազդարարելով դրա վաճառքի մեկնարկը: Ինչպես նշում է Daily Mail-ը, էլեկտրական մեքենան մարտկոցի մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 420 կմ:

Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ նորույթը կառաքվի 6-10 շաբաթվա ընթացքում:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ ընկերությունը խոստացել էր ներկայացնել սեդանի ավելի մատչելի՝ 35.000 դոլարանոց տարբերակը:

Թեգեր: Model 3, Tesla