Facebook-ն ամբողջությամբ կփոփոխի Messenger-ի դիզայնը

Facebook-ն ամբողջությամբ կփոփոխի  Messenger-ի դիզայնը

Facebook Messenger-ի թարմացված տարբերակն ավելի պարզեցված է, բացի այդ այն ձեռք  է բերել նոր գործառույթներ:

 Messenger-ի թարմացված տարբերակը   Facebook-ն օգտատերերի դատին կհանձնի  մոտ ժամանակներս:

«Սա նոր հիմք է, որի վրա մենք կկարողանանք կառուցել ավելի արագ, պարզ ու հզոր գործառույթներ»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:

Հավելվածի գլխավոր էջում էջադիրների քանակը կհասնի երեքի՝ «նամակներ», «կոնտակտներ» և «խմբեր»:  Վերջինիս մեջ մտնելու են ոչ միայն սովորական կամ բիզնես խմբերը, այլ նաև խաղերը: Հավելվածում նաև կհայտնվի գիշերային ռեժիմ: Ներկայումս Mesennger -ից օգտվում է ամսեկան մոտ 1.3 մլրդ մարդ, իսկ ուղարկված նամակների թիվը հասնում է 10 միլիարդի: