OnePlus-ը կթողարկի 5G առաջին սմարթֆոնը

OnePlus-ը պատրաստվում  է թողարկել աշխարհում առաջին 5G սմարթֆոնը: Ընկերությունը նախատեսում է այն թողարկել 2019-ի ընթացքում:

Պետք է նշել, որ ընկերությունը թեստավորել է արդեն 5G տեխնոլոգիան այս տարի: Ըստ ընկերության ներկայացուցիչների խոսքերով, թեստավորումն առավել քան հաջող է անցել:

5G ցանցի թեստավորումն արդեն մի քանի ընկերություն կատարում է: Դրա կոմերցիոն տարբերակները հասանելի են մի շարք տարածքներում: