Նոյեմբերի 24-ին կկայանա «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 կոնֆերանսը

Նոյեմբերի 24-ին կկայանա «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով  ArmSec 2018 կոնֆերանսը

Հոկտեմբերի 24-ին, Hero House-ում տեղի ունեցավ OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 23-24-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը եւ Capture The Flag մրցույթը։

ArmSec կոնֆերանսը միջազգային կիբեր֊անվտանգությանը վերաբերող ամենամյա կոնֆերանս է, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին։ Կոնֆերանսի նպատակներից է տեղեկատվական անվտանգությունով զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը եւ կիբեռանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտասահմանից: ArmSec կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են.

  • Հայաստանի կիբեր-անվտանգության համայքնի անելիքներն ու խնդիրները ուղղված պետական եւ մասնավոր հատվածի թվային կառավարման (e-gov/gov-tech) բարեփոխումներին,
  • Հայաստանում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեր֊հարձակումներից,
  • Հանրային իրազեկումը տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներին,
  • Կրթական ծրագրերում կիբեր֊անվտանգության ներառումը,
  • Կիբեր֊հարձակումների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման խնդիրները,
  • Ransomware տիպի հարձակումները հայաստանյան բիզնեսների վրա. պաշտպանության հնարավոր ուղիները եւ ազդեցությունները,
  • APT տեսակի թիրախավորված հարձակումները Հայաստանի պետական եւ մասնավոր կազմակերպությունների վրա,
  • DNSSEC վերաբերող խնդիրները եւ դրա ներմուծումը Հայաստանում,
  • Blockchain համակարգերում տեղեկատվական անվտանգության ռիսկերը:

Կոնֆերանսին նախորդող օրը՝ նոյեմբերի 23-ին կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների եւ առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելուվ տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։

ArmSec Կոնֆերանսի եւ Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը եւ SmartGateVC վենչուրային ֆոնդը: Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար:

ArmSec հիմնադրամի հիմնադրամի մասին մասին ArmSec հիմնադրամը իրականցնում է ՏՏ ոլորտի, տեղեկատվական եւ կիբեր-անվտանգության ոլորտի զարգացմանն ուղղված գործառույթներ, ինչպիսիք են դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների անցկացում եւ այլն: www.armsec.org

“OWASP” Armenia Chapterի մասին մասին “OWASP”-ը կիբեռ անվտանգությամբ զբաղվող մասնագետների ասոցիացիա է, որը բաց է բոլոր անհատների համար ովքեր հետաքրքրված են նշված թեմայով։ https://www.owasp.org/index.php/Armenia

Illyuria Security ընկերության ընկերության մասին մասին illuria Security ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգույթան ոլորտում ավտոմատացման տեխնոլոգիաների մշակմամբ, ինչպես նաեւ կիբեր-ռիսկերի բացահայտման եւ չեզոքացման ծառայությունների մատուցմամբ: www.illuriasecurity.com

SmartGateVC վենչուրային վենչուրային ֆոնդի ֆոնդի մասին մասին SmartGateVC վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, կիբեր-անվտանգությունը եւ իրերի ինտերնետը: www.smartgate.vc

Թեգեր: Armenia, OWASP