Facebook-ում ձայնային նվագարկիչ կհայտնվի

Facebook-ում ձայնային նվագարկիչ կհայտնվի

Facebook-ում շուտով նվագարկիչ կհայտնվի, որը օգտատերերին հնարավորություն կընձեռի երաժշտություն ուղարկել զրուցակիցներին, պահպանել դրանք, հրապարակել, լսել և այլն։

Կապույտ տիրույթը պատրաստվում է նորույթը գործարկել 2019 թվականի սկզբին։ Ի դեպ՝ լուրեր են շրջանառվում, որ Facebook-ին այս հարցում օգնության են հասել  Apple Music-ը և  Spotify-ը։

Նախատեսվում է որոշ ժամանակ հատկացնել թեստավորմանը, որին կմասնակցեն քիչ թվով օգտատերեր, որից հետո այն մշտապես հասանելի կլինի բոլորին։

 

Թեգեր: Facebook, Music player