Xiaomi-ն թողարկել է 10 գբ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոն

Xiaomi-ն թողարկել է 10 գբ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոն

Xiaomi-ն ներկայացրել է իր  Black Shark Helo խաղային սմարթֆոնը, որը 10 գբ օպերատիվ հիշողությամբ առաջին սմարթֆոնն  է աշխարհում:

Սմարթֆոնը ստացել է  6 դյույմանոց HDR հնարավորությամբ AMOLED էկրան, երկու դիմային ստերեոբարձրախոսներ,  Snapdragon 845 պրոցեսոր, երկակի հիմնական տեսախցիկ՝ 12+20 մպ հզորությամբ մոդուլով։

Սարքը կշռում է ընդամենը 200 գրամ։ Կողային հատվածներում տեղարված են լուսային դեոդներ, որոնց աշխատանքը կարելի է կարգավորել հատուկ հավելվածի միջոցով։ Սմարթֆոնը նաև բավական հետաքրիքր է ջրային սառեցման համակարգով։ Համակարգն իրենից հեղուկով լցված  երկու խողովակ է ներկայացնում, որոնք  սմարթֆոնի պրոցեսորի տաքությունը պահում են հաստատուն 12 աստիճանի վրա։

Նախնական պատվերների համար սարքը հասանելի է միայն Չինաստանի տարածքում։ Կախցած հիշողության ծավալից սարքի գինը տատանվում է 460-605 դոլարի սահմանում։

Թեգեր: Black Shark 2, Xiaomi