Ինչպե՞ս համակարգչի միջոցով Instagram—ում նկար տեղադրել

Ինչպե՞ս համակարգչի միջոցով  Instagram—ում նկար տեղադրել

Գաղտնիք չէ, որ  Instagram-ի եզակիությունը նրա բացառապես մոբայլ հարթակ լինելու մեջ է։ Սոցցանցի դեսքթոփային տարբերակով կարելի է միայն գրառումներ հավանել, որոշ կարգավորումներ անել և հեռացնել սոցցանցից հաշիվը։

Շատերը կարծում են այպսես, բայց  Instagram-ի վեբ տարբերակում հնարավոր է նաև նկար ներբեռնել։ ittrend.am-ը կպատմի, թե ինչպես։

Սկզբում պետք է մուտք գործել Instagram-ի հաշիվ։ Այնուհետև պետք է բացել բրաուզերի կոնսոլը։ 

Google Chrome կամ  Yandex Browser-ի դեպքում բավական է մկնիկի աջ քլիքի օգնությամբ սեղմել դատարկ տարածքում և բացված մենյուում ընտրել  «Исследовать элемент» տողը։

Այնուհետև պետք է սեղմել Toggle Device Toolbar կոճակը։ Այս քայլով փոքրացնում ենք Instagram-ի էջի վեբ տարբերակը ծավալով, որպեսզի այն նմանվի սմարթֆոնի չափերին։

Պանելի վերին հատվածում հնարավորություն կլինի ընտրել սարքը։ Ընտրում ենք յուրաքանչյուր սմարթֆոն և վերաթողարկում էջը։

Այս ամենից հետո Instagram-ը կսկսի կարծել, որ մուտք եք գործել հաշիվ սմարթֆոնից և բոլոր էջերում կսկսի ցուցադրել «+»՝ նկար ավելացնելու նշանը։ Նման ձևով հնարավոր չէ սոցցանց ներբեռնել նկարների շարք կամ հոլովակներ։

 

Թեգեր: Instagram, PC, photo