Huawei-ը թողարկել է 60 դոլար արժողությամբ խելացի բարձրախոս

Huawei Mate 20-ի  շնորհանդեսը ոչ միայն երկրպագուներին ուրախացրեց նոր սմարթֆոնի ցուցադրմամբ, այլ նաև ևս մեկ անակնկալով՝ խելացի բարձրախոսի տեսքով։ Այսուհետ Huawei-ը պաշտոնապես անցավ խելացի բարձրախոսներ արտարդող ընկերությունների շարք։

Նորույթը ստացել է  Huawei AI անվանումը։

Սա  Amazon Echo Dot-ի և Apple HomePod-ի դիզայնի համակցությունն է, որը ունի նաև   չինական  Xiaoyi ձայնային օգնականի հնարավորություն։ Խելացի բարձրախոսն ունի 4 կոճակ՝ զանգի, ձայնի կարգավորման և ձայնը անջատելու համար։

Huawei AI աշխատանքը նման է  Google Assistant-ին՝ չինական արտադրանքը կարող է տարբերակել ձայները:  Նորույթը վաճառքում հայտնվելու է 60 դոլար արժողությամբ։