Ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները՝ ըստ Consumer Reports-ի

Ամենահուսալի ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները՝ ըստ Consumer Reports-ի

Ամերիկյան Consumer Reports ամսագրի փորձագետները կազմել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Հետազոտության շրջանակում մասնագետները հարցումներ են անցկացրել ավելի քան կես մլն վարորդների շրջանում:

Պարզվել է, որ ասիական ավտոընկերությունների շրջանում ամենից շատ վստահում են ճապոնական Lexus-ին, Toyota-ին, Mazda-ին, Subaru-ին և հարավկորեական Kia-ին:Եվրոպական շուկայում անվտանգության առումով նախընտրում են Audi, BMW, Mini Cooper (մտնում է BMW բրենդի մեջ), Porsche և Volkswagen:

Ամերիկյան տարածաշրջանում վարորդները նշել են Ford-ը, Buick-ը, Lincoln-ը, Dodge-ը և Jeep-ը:

Բացի այդ, փորձագետները կազմել են ամենաանվտանգ մոդելների վարկանիշը: Ամենաանվտանգ մոդելներ են համարվում Lexus GX-ը, Toyota Prius C-ն, Mazda MX-5 Miata-ն և Subaru Crosstrek-ը:

Թեգեր: auto, best auto