Արհեստական բանականությունը դիմանկար է ստեղծել

Արհեստական բանականությունը դիմանկար է ստեղծել

Արհեստական բանականության ստեղծած «Էդմոնդ դե Բելամիի դիմանկարը»,  Լոնդոնում կայացած  Christie’s աճուրդում վաճառվել է  $432 000-ով։

Նկարիչ ալգորիթմի հիմքում մեքենայական ուսուցումն է։ Նկարը ստեղծելիս ալգորիթմը օգտագործել է 14-20-րդ դարերի  մոտ 15 հազար նկարից ստացած տեղեկատվություն։

«Էդմոնդ դե Բելամիի դիմանկարը» արհեստական բանականության ստեղծած նկարների շարքի մի մասն է։ Ամբողջ շարքը բաղկացած է 11 կտավից, որոնք Obvious-ը վաճառքի համար ներկայացրել է կայքում՝ յուրաքանչյուր նկարը 10 հազար եվրո գնով։

Թեգեր: AI, algorithm, painted