Մանհեթենում Instagram-բնակարան են ստեղծել

Մանհեթենում Instagram-բնակարան են ստեղծել

223 քառակուսի մետր տարածքով բնակարանը բացվել է Սոհոյում՝ Մանհեթենում։ Բնակարանը ամսական կարելի է վարձել 15 հազար դոլարով, սակայն այնտեղ ոչ մեկը չի բնակվում, քանի որ տարածքը կոմերցիոն է և նախատեսված է Instagram-յան լուսանկարներ անելու համար։

Բնակարանը կահավորված է ինչպես պետքն է՝ գրադարան, բազմոց, հեռուստացույց, կահույք և այլն։ Բնակարանը ստեղծվել է մեկ նպատակով՝ քանի որ շատ ինստագրամյան աստղեր ստիպված են վարձել հյուրանոցների համարներ և այլ տարածքներ լավ լուսանկարներ անելու համար, ավելի մատչելի կլինի այս տարբերակը։

Թեգեր: Instagram, luxury